Մատչելիության հղումներ

logo-print

«Եդինայա Ռոսիա»-ն այսօր պաշտոնապես կառաջադրի Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը


Այսօր կայանալիք համագումարում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի երկրի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը 2008-ի նախագահական ընտրություններում:

Թեեւ թեկնածուների առաջադրումը դեռ նոր է սկսվել, նախագահամետ չորս կուսակցությունների միասնական թեկնածու եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորյալ Մեդվեդեւը արդեն համարվում է հիմնական թեկնածուն:

Վերլուծաբաններից շատերը համոզված են, որ հենց Մեդվեդեւը կդառնա Ռուսաստանի նախագահ: Վերջինս արդեն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին առաջարկելու է գլխավորել երկրի կառավարությունը:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը շաբաթավերջին գումարած համագումարում որոշել է առաջադրել կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի թեկնածությունը:

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայանալու են 2008 թվականի մարտի 2-ին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG