Մատչելիության հղումներ

Հայտարարվելու է մրցույթ բջջային հեռախոսակապի երրորդ օպերատորի ընտրության համար


Մայիսին մրցույթ է հայտարարվելու Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ներկայումս Հայաստանում գործում է բջջային հեռախոսակապի երկու օպերատոր՝ «ԱրմենՏել»֊-ը եւ «ՎիվաՍել»֊-ը:

Մրցույթը հայտարարվելու է մայիսի 1֊-ին, ինչից հետո 90 օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը, որը շուտով կձեւավորվի, կընտրի երրորդ օպերատորին:

Առայժմ որեւէ ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայտերի բացակայության պայմաններում ինչո՞ւ է ձեւավորվում մրցութային հանձնաժողովը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո խոսնակ Մարիամ Ստեփանյանը պատասխանեց. - «Կան ցանկություն հայտնողներ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG