Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օրեր՝ Երեւանում


Դեկտեմբերի 17֊-ից 20-֊ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ:

Ադրբեջանի օրերը անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ - ֊ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:

Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ֊ - ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG