Մատչելիության հղումներ

Նյու Ջերսի նահանգը վերացրեց մահապատիժը


ԱՄՆ-֊ի Նյու Ջերսի նահանգի տեղական խորհրդարանը քվեարկել է մահապատիժը վերացնելու օգտին, այն փոխարինվելու է ցմահ բանտարկությամբ՝ առանց ներման իրավունքի:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը փաստում է, որ վերջին 40 տարվա ընթացքում սա առաջին նահանգն է, որը վերացնում է մահապատիժը:

Այս որոշման արդյունքում նահանգում ողջ կմնա 8 մարդ, ովքեր սպասում էին մահապատժի ի կատար ածմանը:

1976 թվականից, երբ ԱՄՆ-֊ի Գերագույն դատարանը վերականգնեց մահապատիժը, Միացյալ Նահանգներում այդ պատիժը կիրառվել է 1099 անձանց նկատմամբ:

Մահապատիժը պահպանվում է ԱՄՆ-֊ի 50 նահանգներից 37֊-ում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG