Մատչելիության հղումներ

logo-print
BCG կազմակերպության անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ Վրաստանի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուն Միխեիլ Սահակաշվիլին է:

13 հազար քաղաքացիների շրջանում դեկտեմբերի սկզբին անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 64 տոկոսը ասել է, թե մտադիր է հունվարի 5֊-ին քվեարկել Միխեիլ Սահակաշվիլիի օգտին:

Երկրորդ տեղում է արմատական ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն՝ 16,6 տոկոս:

Գործարար Բադրի Պատարկացիշվիլիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8 տոկոսը: «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն ստացել է 5,3 տոկոս, իսկ լեյբորիստների ղեկավար Շալվա Նաթելաշվիլին՝ 4,1 տոկոս:

Այն հարցին, թե արդյոք Վրաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-֊ին, դրական է պատասխանել հարցվածների ավելի քան 84 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG