Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել է խորհրդարանի արտահերթ նստաշրջան:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նստաշրջանի օրակարգում, որը սահմանել է երկրի նախագահը, ընդգրկված են հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխություններ եւ լրացումներ, ԱՊՀ-ի անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագրի վավերացման հարցը:

Նախատեսվում է քննարկել նաեւ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առնչությամբ հանրապետության նախագահի առարկությունն ու առաջարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG