Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը եւ 115 այլ պատգամավորներ հրաժարվել են մանդատներից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը, եւ 115 այլ ընտրված թեկնածուներ հրաժարվել են մանդատներից: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

Մանդատից հրաժարվածների տեղերը կզբաղեցնեն կուսակցությունների ցուցակներում հաջորդ տեղերը զբաղեցնող թեկնածուները:

Ամենից շատ մանդատներից՝ 101, հրաժարվել են «Եդինայա Ռոսիա»֊-ի ցուցակով ընտրվածները:

9 մանդատից հրաժարվել են «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ցուցակով անցածները: Նրանց թվում են Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը եւ դերասան Վալերի Զոլոտուխինը:

4 մանդատից հրաժարվել են Կոմունիստական կուսակցության թեկնածուները եւ երկու մանդատից՝ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ֊-դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրվածները:

Ի դեպ, այդ կուսակցության համագումարն այսօր Ժիրինովսկուն առաջադրել է նախագահության թեկնածու: Նա քվեարկվելու է արդեն չորրորդ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG