Մատչելիության հղումներ

logo-print

Էլմար Մամեդյարով. «Մենք կողմ ենք, որ 2008 թվականին բանակցությունները շարունակվեն»


Ադրբեջանը կողմ է, որպեսզի ղարաբաղյան բանակցությունները 2008 թվականին շարունակվեն: Նման հայտարարություն է արել այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանական կողմը նորմալ է ընդունել ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները: Միեւնույն ժամանակ, դրանք դեռ հիմք չեն ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման համար»,֊ - ասել է Մամեդյարովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նա կրկին հավաստել է, որ իր երկիրը պատրաստ է ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը ինքնավարություն է ցանկանում, դա խնդիր չէ: Ռուսաստանում եւ Եվրոպայում նման ինքնավարություններ կան, եւ դրանք չեն խախտում երկրների տարածքային ամբողջականությունը»,֊ - կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարը:

Նրա վկայությամբ՝ խնդիրը խաղաղ գործընթացի փուլայնությունն է՝ հակամարտության կողմերը պետք է որոշեն, թե ինչ անել եւ ինչ հերթականությամբ, ինչպես ձեւակերպել գրաված տարածքների ազատագրման, խաղաղապահ ուժերի տեղակայման, հաղորդակցությունների վերականգնման, ականազերծման, տեղահանվածների վերադարձի հարցերը:

«Բոլոր այդ հարցերը բանակցությունների սեղանի վրա են, եւ դրանց քննարկումը շարունակվում է»,֊ - հայտնեց Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG