Մատչելիության հղումներ

Դնեպրոպետրովսկում սկսվեց 80 բռնաբարություն եւ սպանություն գործած մոլագարի դատավարությունը


Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր սկսվեց 80 բռնաբարություն եւ սպանություն գործած մոլագար Սերգեյ Տկաչի դատավարությունը:

Ինքը՝ Տկաչը, որը ձերբակալվել է 2005 թվականին, պնդում է, թե բռնաբարել եւ սպանել է ոչ թե 80, այլ 100 մարդու, հիմնականում` 6-֊ից 18 տարեկան աղջիկների:

Հանցագործությունները Տկաչը կատարել է 1980 թվականից Ուկրաինայի տարբեր մարզերում: Ձերբակալվելուց խուսափելուն օգնել է Տկաչի մասնագիտությունը՝ նա աշխատել է քրեագիտության փորձագետ:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ 25 տարվա ընթացքում, երբ որոնում էին մոլագարին, նրա գործած հանցագործությունների համար դատապարտվել է 9 մարդ, որոնցից մեկը ինքնասպանություն է գործել բանտախցում: Երկուսի ազատազրկման ժամկետներն արդեն լրացել են:

Մյուսները ստիպված կլինեն առայժմ մնալ ճաղերի հետեւում, քանզի ուկրաինական օրենքներով չեն կարող ազատ արձակվել` մինչեւ չհրապարակվի Տկաչի դատավճիռը: Մինչդեռ դիտորդները պնդում են, որ դատավարությունը կարող է տեւել մի քանի տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG