Մատչելիության հղումներ

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որի մարմնի վրա դաջված են Ֆիդել Կաստրոյի եւ Չե Գեւարայի պատկերները, հայտնել է, որ մտադիր է դաջել նաեւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի նկարը:

Սկզբից Մարադոնայի աջ ուսին հայտնվել է արգենտինացի հեղափոխական Չե Գեւարայի պատկերը: Այնուհետեւ ֆուտբոլիստը մի քանի տարի ապրել է Կուբայում, ինչից հետո նրա ձախ ոտքին հայտնվել է այդ երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նկարը:

Վենեսուելայի նախագահի հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո Մարադոնան հայտարարել է, որ Ուգո Չավեսի կողմնակիցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG