Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԿԸՀ-ին Հայաստանի նախագահի թեկնածուների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունից «168 ժամ»-ի առաջին տպավորությունն այն է, թե «ինը թեկնածուները ոչ թե ՀՀ նախագահի պաշտոնին են հավակնում, այլ ձգտում են ընդգրկվել «Փարոսի» ցուցակում»:

Նույն թեմային անդրադառնալով` «Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը շեշտել է. - «Թեկնածուներից ոմանց հայտարարագրերին ծանոթանալիս ակամա լցվում ես խղճահարությամբ։ Տպավորություն է, որ այս «խեղճուկրակները» միայն աշխատավարձի հույսին են, երթեւեկում են միայն երթուղային տաքսիներով, քանի որ ըստ հայտարարագրերի չունեն որեւէ փոխադրամիջոց, ձեռնարկատիրությամբ չեն զբաղվում, անշարժ գույքի չեն տիրապետում, խաղատներ երբեւէ չեն այցելում, կարճ ասած՝ ուզում են նախագահ դառնալ, որ գոնե նախագահի աշխատավարձով կարողանան տուն պահել»։ «Մի բան պարզ է», - բխեցրել է մեկնաբանը, - «այս հայտարարագրերը կեղծ փաստաթղթեր են եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աչք է փակում դրա առաջ, թեեւ նրա վրա է դրված այս փաստաթղթերի իսկությունը ստուգելու պարտականությունը»:

Իր հերթին, «Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրի համաձայն` տուն չունի»։ «Իհարկե», - նկատել է թերթը, - «Բաղդասարյանը բնակության վայր ունի։ Նա հաշվառված է եւ բնակվում է Երեւանի Բայրոնի 3 շենք, բնակարան 20 հասցեում։ Այս շենքը նորակառույց էլիտար շենքերից է, որտեղ բնակվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծահարուստներ»։ Ըստ թերթի, «ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանը եւս Հայաստանում տուն չունի։ Նրա միակ բնակարանը գտնվում է Ստեփանակերտում»։ «Իհարկե», - վերստին պարզաբանել է թերթը, - «դա չի նշանակում, որ ՀՀ վարչապետը բնակության վայր չունի։ Նա արդեն տասը տարուց ավել է՝ բնակվում է Ձորափի 72 հասցեում գտնվող կառավարական ամառանոցում»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի վարքագծին, նկատել է. - «Նախկին նախագահին մի քանի ամիս առաջ ասպարեզ մղած նրա «թիմը» կրախից առաջ ընդամենը պիտի հիշի, որ եթե մեծագույն հաճույքով ըմբոշխնում եւ տարածում է միջազգային կազմակերպությունների այն գնահատականները, որոնցում Հայաստանը, ըստ իրենց, բացասական վարկանիշ ունի, ապա նույն ոգեւորությամբ էլ պիտի հաշվի նստի նույն միջազգային կազմակերպությունների այն հարցումների արդյունքների հետ, որոնցում Տեր-Պետրոսյանն ունի իրական, այսինքն՝ նախագահի թեկնածուների գերակշիռ մասից ցածր վարկանիշ»։ «Եվ «թիմը» սեփական սխալ հաշվարկները ուրիշի վրա բարդելու փոխարեն պիտի արժանապատվություն ունենա ընդունել հարցումների ցանկացած արդյունք, ինչպես նաեւ քաջություն՝ մեղա գալու նախագահի իր թեկնածուի առաջ, որ սխալ տեղեկատվություն, կեղծ պատկերացումներ, անիրական խոստումներ է տվել նրան, հանել քաղաքական ասպարեզ եւ լրջորեն վարկաբեկել նրան», - գրել է մեկնաբանը:

«??????» թերթի ??????????, «???????????????» ????????????? ??????? ???? ?????????, ???????????? ??????? ??????? ?????? ????????? սպասարկման համար ????????? ???? ?????? փաստին, հիշեցրել է տարիներ առաջ Հայաստանի իշխանությունների կողմից «երկրի ձեռնարկությունների եւ ընկերությունների մի ողջ շարք մեկ փաթեթով եւ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսներին՝ իբրեւ «Գույք՝ պարտքի դիմաց» հանձնելու մասին»։ «Այսինքն՝ Քոչարյանի ինքնաթիռն արժեր մեր ձեռնարկությունների կես գի՞նը», - հարցրել է «Հանրապետության» առաջնորդն ու հավելել. - «??? ???????? ?? 45 ?????? ????? ????? ???????? ?????? ?????, ??? ??????? ???????? ?? ????????? ?????? ?????? ????? ????????? ???????? ??????? ?? ?????????????????? ???? ?? ???? ?????????? ?????»:

Ներկա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնելով` Լեզաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասել է. - «Եթե մենք չենք զբաղվում անցյալով, անցյալն է հիշեցնում իր մասին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը դրա ցայտուն վկայությունն է: Այն, ինչ այսօր ասվում է կիսատ-պռատ, ոչ ամբողջական, միանշանակ փաստում է, որ տեղի են ունեցել լուրջ չարաշահումներ` կապված աղետի գոտու հետ, բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք այդպես էլ իրավական գնահատական չստացան»: Քաղաքագետի համոզմամբ, «ժամանակը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների նկատմամբ ցուցաբերված այդ «մեծահոգությունը» անտեղի էր»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG