Մատչելիության հղումներ

Ռուսաց լեզվի ուսուցման հիմնախնդիրները՝ «Մոսկվայի տանը»


Երեւանի «Մոսկվայի տանը» կազմակերպվել էր քննարկում «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով: Կազմակերպիչներն էին կրթության եւ գիտության նախարարությունը, «Հարմոնիա» եւ «Ռուսաստան» հասարակական կազմակերպությունները:

Քննարկմանը ներկա էին Ղարաբաղից, Երեւանից եւ հայաստանյան մարզերի դպրոցներից ու բուհերից ժամանած ռուսաց լեզվի մասնագետներ:

«Մոսկվայի տան» տնօրեն Արթուր Սարգսյանը տեղեկացրեց. - «Ես երեկ եմ վերադարձել Ռուսաստանից, որտեղ հանդիպում ունեցա Մոսկվայի քաղաքապետի, միջազգային կապերի բաժնի աշխատակցի հետ: Այս ուղղությամբ հաջորդ տարվա համար նախատեսված է արդեն մի մեծ ծրագիր իրականացնել Հայաստանում: Մոսկվան կապահովի, որ Հայաստանում տեղի ունենա լայնամասշտաբ քննարկում Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ռուսերենի մասնագետների հետ: Բացի այդ, մենք ուսուցչական եւ դասախոսական կազմին կտրամադրենք ռուսերենի ուսումնամեթոդական ձեռնարկներ եւ ուղեցույցներ»:

Սարգսյանի վկայությամբ՝ հաջորդ տարի Հայաստանի տարբեր բուհերից կընտրվեն 15 ուսանողներ, որոնք կստանան Մոսկվայի քաղաքպետ Յուրի Լուժկովի անվան կրթաթոշակ: Նախատեսված գումարը տարեկան կկազմի 1000 դոլարից քիչ ավելի:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG