Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահական ընտրություններում գրանցվեց 7 թեկնածու


Երեկ երեկոյան Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահության թեկնածուների գրանցումը: Գրանցվել է 7 թեկնածու` 39-֊ամյա Միխեիլ Սահակաշվիլին՝ իշխող կուսակցությունից, 43-֊ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն՝ արմատական ընդդիմությունից, 43-֊ամյա Դավիթ Գամկրելիձեն՝ չափավոր ընդդիմադիր «Նոր աջեր» կուսակցությունից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 49-ամյա Շալվա Նաթելաշվիլին, 45-֊ամյա տնտեսագետ Գեորգի Մաիսաշվիլին, 52-֊ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլին եւ 45-֊ամյա Իրինա Սարիշվիլին:

Միաժամանակ, նույն օրը հայտարարվել է, որ Բադրի Պատարկացիշվիլին, որին մեղադրում են իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեջ, դեկտեմբերի 14֊-ին կվերադառնա Վրաստան: Այդ երկրի օրենքներով քաղաքացիները, որոնք կասկածվում են հակաիրավական գործողությունների մեջ, իրավունք ունեն քվեարկվել նախագահական ընտրություններում: Նրանք այդ իրավունքից զրկվում են միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG