Մատչելիության հղումներ

«Պրովոկացիոն հարցեր չտաք երգչին»


Նախորդ տարի մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայում Ռուսսոյի դեմ մահափորձ էր կատարվել` անհայտ անձինք մի քանի անգամ կրակել էին երգչի վրա: Այս թեմայի շուրջ էր արգելվում երգչին հարցեր տալ: Բայց լրագրողական հնարքներից Ավրաամ Ռուսսոն չկարողացավ զերծ մնալ, եւ ասուլիսը սկսելուն պես երգիչը բացատրեց, թե ինչո՞ւ է լքել Մոսկվան եւ բնակություն հաստատել Նյու Յորքում:

«Ես պատմեմ, որ միանգամից բոլորիդ համար պարզ լինի: Ստիպված էի լքել Մոսկվան, եւ դա ես եմ որոշել, կարող էի առանց հետագա խնդիրների մնալ Ռուսաստանում: Բուժումներից ուղիղ մեկ ամիս հետո ես մեկնեցի Նյու Յորք եւ արդեն մեկ տարի է ապրում եմ այնտեղ: Սկզբից դժվար էր հարմարվել ամեն ինչին, վիրահատվել եւս մեկ անգամ: Հետո այնպես, ինչպես Ռուսաստանում եմ կառուցել իմ կարիերան, նույն քայլերն արեցի Նյու Յորքում. կառուցել եմ այնտեղ այնպիսի ամրոց, որը չէի կարող հիմնել Ռուսաստանում, ուր լավ չեն ընդունում օտարերկրացիներին», - ասաց Ռուսսոն:

Ռուսսոն Երեւան հասնելուն պես նկատել է, որ կորել են իր ճամփորդական պայուսակները: «Ես Նյու Յորքում աշխատակցին երկու անգամ հարցրեցի, թե արդյո՞ք իմ պայուսակներն ապահով կհասնեն տեղ, նա ինձ խոստացավ, որ խնդիրներ չեն լինի: Իջնելիս նկատեցի, որ ուղեբեռս չկա: Արդեն երկրորդ անգամ է, ինչ «Էյր Ֆրանս»֊-ը ինձ հետ նման կերպ է վարվում: Իմացա, որ մյուսների հետ ավելի շատ են եղել նման դեպքեր: Ես պատրաստվում եմ բողոքել, հաճելի չէ, ամեն դեպքում: Իմ ընկերներն արդեն Նյու Յորքում զբաղվում են այդ հարցերով», - ասաց երգիչը:

Նա հայտնեց, որ վաղը եւ մյուս օրը Երեւանում կայանալիք համերգների ընթացքում կլինեն նոր երգեր, բայց անպայման հնչելու են նաեւ այն հին երգերը, որոնցով ինքը հայտնի է դարձել:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG