Մատչելիության հղումներ

logo-print

Ավինյոնում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան


Կիրակի օրը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ ֆրանսիական Ավինյոն քաղաքի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Մարի-Ժոզե Ռուագը Ավինյոնի կենտրոնական պուրակում բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

«Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին», - իր շնորհակալական խոսքում ասել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Խորհրդանշական է, որ այս հուշարձանը նվիրված է նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերին, ինչպես նաեւ հանուն Ֆրանսիայի ազատության ընկած մարտիկներին. Ֆրանսիայի, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արարողությանը ներկա էին պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG