Մատչելիության հղումներ

Ամփոփվեց երիտասարդ լուսանկարիչների` «Իմ Հայաստան, իմ հայրենիք» մրցույթը


Ցուցահանդեսը կրում էր «Իմ Հայաստան, իմ հայրենիք» խորագիրը: Կազմակերպիչների խոսքերով՝ սա լավ հնարավորություն էր եւս մեկ անգամ հայ երիտասարդներին համախմբելու հայրենասիրության գաղափարի շուրջ:

«Ցուցահանդեսին մասնակցել է 17-ից 30 տարեկան 21 երիտասարդ: Ընդհանուր թվով ներկայացվել է 89 նկար», - ասում է Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության արվեստի եւ ժողստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Փիլոսյանը:

Առաջին մրցանակին արժանացավ Լարիսա Եդիգարյանը, որը ստացավ 65 հազար դրամ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում էին Արամ Հայրապետյանը եւ Կարեն Ղուկասյանը, որոնց պարգեւը կազմեց, համապատասխանաբար, 50 հազար եւ 35 հազար դրամ: 4 մասնակից արժանացավ խրախուսական մրցանակի, իսկ մնացած մասնակիցներին կազմակերպիչները տվեցին մասնակցության վկայագրեր:

«Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կրկին կկազմակերպվի նմանատիպ ցուցահանդես, սակայն այլ խորագրով», - ասաց Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի դասախոս Սահակ Տրոյանը:

«Աշխատանքներից դժվար է ընտրել լավագույնը, եւ մենք ընտրեցինք նրանք, որոնք ավելի շատ էին համապատասխանում խորագրին», - նշեց նա:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG