Մատչելիության հղումներ

logo-print
Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ Վիեննայում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ Մամուլի միջազգային ինստիտուտի տնօրեն Յոհան Ֆրիցը մրցանակը հանձնել է Դինքի այրուն` Ռաքել Դինքին:

«Հրանտ Դինքի հռչակումը Աշխարհում մամուլի ազատության 52-րդ հերոս հարգանքի տուրք է նրա խիզախությանը, ինչպես նաեւ Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատությանը նրա նշանակալի նպաստի ճանաչում», - հայտարարել է Ֆրիցը եւ ընդգծել. - «Հրանտ Դինքի սպանությունը զրկեց Թուրքիան իր առավել խիզախ եւ անկախ ձայներից մեկից, դա ահավոր իրադարձություն էր Թուրքիայում մամուլի ազատության համար առհասարակ»:

Մամուլի միջազգային ինստիտուտի տնօրենը հայտնել է նաեւ, որ 2007 թվականի սկզբից մինչ օրս աշխարհում սպանվել է առնվազն 91 լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG