Մատչելիության հղումներ

Հայաստանում ավտոառեւանգմամբ զբաղվող հանցավոր խումբ է ձերբակալվել


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր ավտոառեւանգմամբ:

Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` կազմակերպված խումբը, առեւանգելով ավտոմեքենաները, հանցավոր աշխարհի հեղինակությունների միջնորդությամբ, բանակցությունների մեջ էր մտնում տուժողների հետ եւ համապատասխան գումարի դիմաց վերադարձնում մեքենաները: Համաձայնության չգալու պարագայում մի շարք դեպքերում առեւանգված մեքենաները հրկիզվել կամ վնասվել են:

2006-2007 թվականներին Երեւանում կատարված ավտոառեւանգման 24 դեպքերի փաստերով հարուցված են քրեական գործեր:

«Հաշվի առնելով հանցագործության հասարակական վտանգավորությունը` ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը քննում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG