Մատչելիության հղումներ

Գորը եւ բնապահպանական խումբը ստացան Նոբելյան մրցանակը


ԱՄՆ-֊ի նախկին փոխնախագահ Ալ Գորը եւ ՄԱԿ-֊ի կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների խմբի նախագահ Ռաջենդրա Փաչաուրին այսօր Օսլոյում ստացան խաղաղության Նոբելյան մրցանակը:

«Ժամանակն է խաղաղություն կնքելու մոլորակի հետ»,֊ - ասաց Գորն իր ելույթում, որում մեջբերումներ արեց Ուինսթոն Չերչիլից, Մհաթմա Գանդիից եւ Աստվածաշնչից:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ Փաչաուրին փաստեց, որ կլիմայի փոփոխությունները, առաջին հերթին, ազդելու են աղքատների եւ խոցելի վիճակում գտնվողների վրա:

Նոբելյան մրցանակակիրները բացի ոսկե մեդալներից ստացան նաեւ 1,6 միլիոն դոլար դրամական պարգեւ, որը նրանք կիսելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG