Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե կցանկանար նախագահի պաշտոնում տեսնել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այս հայտարարությունը Պուտինը արել է 4 նախագահամետ կուսակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ «Պուտինի հեղինակությունը եւ վերահսկողությունը այնքան ուժեղ են, որ դիտորդների կարծիքով, այն մարդը, որին աջակցում է նախագահը, անպայման կդառնա նախագահ»:

42֊-ամյա Մեդվեդեւը, ինչպես եւ Պուտինը, ծնվել է Լենինգրադում: Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո նա 9 տարի դասավանդել է նույն համալսարանում, այնուհետեւ աշխատել է կառավարության եւ նախագահի աշխատակազմում: 2000֊-2001 թվականներին ղեկավարել է «Գազպրոմ»-֊ի տնօրենների խորհուրդը: 2005 թվականին նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Հայտնի լիբերալ գործիչ Վլադիմիր Ռիժկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում կանխատեսել է. - «Ռազմավարությունն այսպիսին է. Մեդվեդեւը փոխզիջումային ընտրություն է, նա թույլ կտա Պուտինին պահպանել իշխանությունը եւ կշարունակի լսել նրան: Եթե 2-֊3 տարի հետո Պուտինը կցանկանա վերադառնալ, Մեդվեդեւն առանց որեւէ կասկածի ճամփա կբացի նրա առջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG