Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Կարապետյանի նախընտրական գովազդները «ավելի մարդկային դեմք են ունենալու»


Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով նախագահական ընտրապայքար է մտնում առաջին անգամ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր նախընտրական գովազդները «ավելի մարդկային դեմք են ունենալու` կլինեն վարդեր, ծաղիկներ, գեղեցիկ դրվագներ` բարի կլինեն տեսահոլովակները»:

Հավանական թեկնածուն կօգտվի նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերից, թերթերում վճարովի քաղաքական գովազդ կտեղադրի եւ ԱԼՄ-ի եթերն էլ կտրամադրի նաեւ իր մրցակիցներին` վճարովի:

Ինչ վերաբերում է ԱԼՄ-ով իր հաղորդումներին, ապա, Կարապետյանի խոսքերով, «այն օրվանից, երբ սկսվի քարոզարշավը, մի օր էլ առաջ, ես եթեր դուրս չեմ գա որպես մեկնաբան` կլինեմ հյուր»:

Առաջադրված մյուս բոլոր 8 թեկնածուներին էլ Տիգրան Կարապետյանը համարում է ամենալուրջ մրցակից, նրանց կոչ է անում «սեւ PR»-ով չզբաղվել: Ինչ վերաբերում է իր թիմին` «սեւ PR»-ով չենք զբաղվում, մեր PR-ը միայն սպիտակ է»:

Իրեն ու այլոց` առանց անուններ մասնավորեցնելու, Ժողովրդական կուսակցության առաջնորդը այսպես նկարագրեց. - «Ես արդար եմ գնում ընտրության: Ես չեմ փոխվում` ինչպիսինը կայի առաջին օրվանից քաղաքական դաշտում, մինչ այսօր ես նույնն եմ: Օրինակ, մարդիկ կան` կուսակցության ղեկավար են, բայց առաջադրվում են, կամ ասում են` «գիտե՞ք ինչ, ազատություն, մահ», ու սկսում են ընտրակաշառք բաժանել»:

Իսկ ո՞րն է լինելու ընտրվելու դեպքում երկրի նախագահ Տիգրան Կարապետյանի առաջին քայլը. - «50 գրամ թթի օղի կխմեմ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG