Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի Վնեշտորգբանկը 257 միլիոն դոլար կներդնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար


Ռուսաստանի Վնեշտորգբանկը 257 միլին դոլարի վարկ կհատկացնի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման եւ խոշոր լեռնահարստացուցիչ ձեռնարկության շինարարության համար:

Այդ մասին համաձայնագիրը շաբաթ օրը Երեւանում ստորագրեց բանկի նախագահ Անդրեյ Կոստինը՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Այս ծրագիրը, որը իրագործվելու է 12 տարում, ըստ Կոստինի, կարեւոր ավանդ կլինի Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

«Այս գործարքն աննախադեպ է հետխորհրդային տարածքում»,֊ - փաստեց նա:

Թեղուտի հանքավայրի շահագործումը թեժ վեճերի առիթ է տալիս, քանզի բնապահպան կազմակերպությունները գտնում են, որ այն կվնասի շրջակա միջավայրին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG