Մատչելիության հղումներ

Վահե Սարգսյան. «Ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւ չկա»


«Ընդդիմադիր կուսակցություններում երիտասարդական թեւ, կարծես թե, գոյություն չունի: Օրինակ, ԱԺԴ-ն ունի երիտասարդական կազմակերպություն, որը ներկայացված է մեկ հոգով` ձեւի համար է դրված եւ չունի պատրաստվածություն, ՀԺԿ-ն երիտթեւ չունի, «Ժառանգություն» կուսակցությունը կանոնադրորեն է արգելում երիտթեւի ստեղծումը, ՕԵԿ-ի երիտթեւի նախագահ Սամվել Ֆարմանյանի հետ էինք համագործակցում, բայց երբ նրանց կուսակցությունում սկսվեցին այդ «թռչելու» պրոցեսները` «թռավ» նաեւ Ֆարմանյանը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ուսանողական խորհուրդների մեծ մասը Հանրապետական կուսակցության շարքերն անցնում, այդ կուսակցության երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, որեւէ կերպ չբացատրելով իրենց կուսակցության «հրապուրիչ» լինելը, նկատեց. - «Գաղտնիք չէ, որ ուսանողական խորհուրդներում կան նաեւ ընդդիմադիր կուսակցությունների երիտթեւի ուսանողներ, որոնք բուհում խնդիրներ չեն ունենում»:


Նարինե Ղալեչյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG