Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի պաշտոնյաների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումների ու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Վարդան Օսկանյանը պատասխանել է Ագոյի հանձնախմբում ընդգրկված դեսպանների հարցերին:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման թեման էին Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով փաստահավաք առաքելության այցը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները ու Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մարկ Շոյերի հետ Վարդան Օսկանյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ Շոյերի այցին եւ ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսօր հանդիպում է ունեցել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG