Մատչելիության հղումներ

«Իմեդի»-֊ի ղեկավարները պնդում են, թե հեռուստակայանին միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել


Վրաստանի «Իմեդի» հեռուստակայանի ղեկավարները այսօր ասել են, որ ոստիկանները, որոնք անցած ամիս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ հեռուստակայան են ներխուժել, միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել:

Իշխանությունները արդարացնում են ոստիկանների գործողությունները, պնդելով, թե «Իմեդի»֊-ն խրախուսում էր անկարգությունները: Հեռուստակայանի փակման քննադատները ասում են, որ հեռարձակման դադարեցումը ազատ խոսքի իրավունքի ոտնահարում է:

Հեռուստակայանի ղեկավարները հույս են հայտնել, որ հեռարձակումը կվերսկսվի երկուշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG