Մատչելիության հղումներ

Այսօր Միխեիլ Սահակաշվիլին առաջինն է գրանցվել որպես նախագահության թեկնածու: Այդ մասին հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լեւան Թարխնիշվիլին:

Նրա վկայությամբ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն առաջինն է ներկայացրել թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունները, եւ անցած օրերին հանձնաժողովի անդամները հասցրել են ստուգել դրանք»:

Մնացած 12 թեկնածուները միայն երեկ են ներկայացրել ստորագրությունների ցուցակները, եւ դրանք ստուգելու համար կպահանջվի երկու օր: Թեկնածուների գրանցումը կավարտվի դեկտեմբերի 11֊ին:

Արտահերթ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հունվարի 5֊-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG