Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի հասարակայնության ներկայացուցիչները հորդորում են լուծել քաղաքի հիմնախնդիրները


1988 թվականի երկրաշարժի տարեդարձի նախօրեին Գյումրիի հասարակայնության ներկայացուցիչները հորդորել են Հայաստանի ղեկավարներին լուծել քաղաքի հիմնախնդիրները:

Գյումրիի մտավորականների, հասարակական գործիչների, գործարարների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների այսօր կայացած ժողովի մասնակիցները առաջարկում են, մասնավորապես, «պետական բյուջեից եւ բոլոր հնարավոր պահուստային ֆոնդերից 5 տարի շարունակ՝ 2008֊-2012 թվականներին, հատկացնել այնքան գումար, որ կբավարարի Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքներին ապահովելու նպատակով տարեկան շուրջ 800 բնակարանների կառուցման համար»:

Ժողովի մասնակիցները նաեւ առաջարկել են «գործարարության խթանման նպատակով 5 տարով շոշափելի արտոնություններ սահմանել աղետի գոտում», ինչպես նաեւ «անօթեւան ընտանիքների համար ստեղծել արտոնյալ՝ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման հնարավորություն»:

Ուղերձում նշված է, որ «միայն Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքների թիվը կազմում է 3972, այդպիսով, մոտավորապես 16-18 հազար մարդ (Գյումրու բնակչության 13-14 տոկոսը) 19 տարի է ապրում է քայքայված, խարխլված տնակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG