Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետում` մինչեւ դեկտեմբերի 6-ի ժամը 18:00-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 9 թեկնածուներ: Այդ մասին լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Իրենց կուսակցությունների կողմից առաջադրվել են (այբբենական կարգով)` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրապետական կուսակցության ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ինքնաառաջադրվել են երկու թեկնածուներ` Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը եւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Թեկնածուների գրանցումը կկատարվի դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 20-ը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG