Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը հրավիրվել է Ռուսաստանի նորընտիր Պետդումայի առաջին նիստին


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է Ռուսաստանի նորընտիր Պետդումայի առաջին նիստին, որը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի կեսերին:

Հրավերն այսօր Ազգային ժողովի նախագահին է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Տիգրան Թորոսյանն ընդունել է հրավերը եւ իր շնորհավորանքները փոխանցել Պետդումայի գործընկերներին՝ «հաջող ընտրությունների եւ օրենսդիր մարմնի ձեւավորման առիթով»:

Արեւմտյան դիտորդները «անարդար եւ եվրոպական ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող» են որակել կիրակի օրը Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG