Մատչելիության հղումներ

logo-print

Վերնախավը թատրոն չի՞ սիրում


Ռուբեն Բաբայանը շատ լավ գիտակցում է, թե ինչո՞ւ պետությունը չի ուզում օրենքում որոշակի փոփոխություններ մտցնել, թատրոնի համար բարենպաստ հարկային դաշտ ստեղծել, որոշ առումներով նաեւ արտոնյալ կարգավիճակ տալ: «Որովհետեւ պետությունը չի ուզում իր ձեռքից բաց թողնել սա: Մի անգամ մի պատգամավոր ասաց, թե գիտե՞ք ինչու պետությունը ձեզ չի ուզում մտցնել հարկային դաշտ, որովհետեւ պետությունն ուզում է զարկ տալ բիզնեսին, իսկ դուք բիզնես չեք», - այսօր լրագրողներին ասաց Ռուբեն Բաբայանը:

Նա խոստովանեց, որ այս առումով իրենք արդեն խնդիրներ են ունեցել ֆինանսների նախարարության հետ. - «Անձամբ ես արդեն մի քանի տարի է դեմ եմ կանգնում ֆինանսների նախարարության արգելքին, որը չի թույլ տալիս, որպեսզի ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք իրենք կկարգավորեն նոր թատրոնների ստեղծումը»:

Ռուբեն Բաբայանը պնդեց, թե մեր վերնախավը չի սիրում թատրոնը, թատրոնի ներկայացուցիչներն էլ չեն սիրում վերնախավին: Արդյունքում, ասաց ռեժիսորը, «որքան շատ է թատրոնը պետությունից գումար ստանում, այնքան ավելի սեղմ է լինում նրա խաղացանկը»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG