Մատչելիության հղումներ

ՀԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին


2003-ին Ստեփան Դեմիրճյանի երիտասարդական շտաբը գլխավորող ընդդիմադիր Վահան Բաբայանն այսօր հայտնվեց Երիտասարդական կուսակցության առաջնորդի պաշտոնում եւ ավելին՝ պաշտպանում է վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Մենք պարտավոր ենք շարժվել երիտասարդության կարծիքի հետ մեկտեղ. միանշանակ է, որ հայ երիտասարդությունը ուզում է նախագահ տեսնել Սերժ Սարգսյանին», - մեկնաբանեց Վահան Բաբայանը:

Ի պատասխան «Մաքս Լիբերթի»֊-ի այն դիտարկման, թե ինչո՞ւ է Վահան Բաբայանը համոզված, որ հայ երիտասարդության թեկնածուն միանշանակ Սերժ Սարգսյանն է, կուսակցության նորընտիր ղեկավարը վկայակոչեց իր կուսակիցներին. - «Հարցումներ չենք արել, բայց մեր կուսակցության հազարավոր երիտասարդ անդամների հետ շփումները ցույց են տվել, որ նա է լավագույն թեկնածուն»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG