Մատչելիության հղումներ

Ստամբուլում հարձակման է ենթարկվել հույն լրագրողը


Ստամբուլում հարձակման է ենթարկվել «Իհո» հունալեզու թերթի գլխավոր խմբագիր Անդրեաս Ռոբոպուլոսը: Փայտերով զինված երկու մարդ հարձակվել է նրա վրա խմբագրության մոտ երեկ երեկոյան: Բուժօգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Լրագրողի ազգականը հայտնել է, որ վնասվել են նրա գլուխը եւ մատները:

Ռոբոպուլոսը Թուրքիայի փոքրաթիվ հունական համայնքի անդամ է: Տարբեր աղբյուրների վկայությամբ՝ մահմեդական Թուրքիայում բնակվում է 2000֊-ից 6000 հույն:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը նոր է վերադարձել Հունաստանից, հայտարարել է, որ իշխանություններն անմիջապես հետաքննություն են սկսել:

«Ֆրանսպրես»֊-ը հիշեցնում է, որ հունվարին Ստամբուլում սպանվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG