Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանն այսօր ընտրվել է Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մխիթար Մնացականյանի օգտին քվեարկել է դահլիճում ներկա 93 պատգամավորներից 83֊-ը:

57-ամյա Մնացականյանը մասնագիտությամբ բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու: Ավարտել է նաեւ ԽՍՀՄ-ի ներքին գործերի նախարարության ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը, ներքին ծառայության գնդապետ է: 2001 թվականից գլխավորել է Հայկական կարմիր խաչի ընկերությունը: Խորհրդարանի պատգամավոր է ընտրվել մայիսի 12-ի ընտրություններում` «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցությունը հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին ներկայացրել էր նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը, որի օգտին կողմ քվեարկեց 8 պատգամավոր:

Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել հանձնաժողովի նախկին նախագահ Արեւիկ Պետրոսյանի` խորհրդարանի փոխխոսնակ ընտրվելուց հետո:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG