Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ֊-ն անբավարար է համարում հայ կանանց ներկայացվածությունը հասարակական֊-տնտեսական կյանքում


Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ֊-ի աջակցությամբ իրականացված հետազոտությունը, համաձայն որի` հայ կանանց ներկայացվածությունը հասարակական եւ տնտեսական կյանքում անբավարար է:


Զեկույցը փաստում է, որ Հայաստանում «չկա կանանց միավորված շարժում, տնտեսական եւ քաղաքական ոլորտների կարեւոր մասը վերահսկում են տղամարդիկ, որոնք նաեւ կանանց փոխարեն կայացնում են կարեւոր որոշումները»:

«Հայ կանանց հզորացնելու գործին մեծապես կնպաստի փոփոխություններին հետամուտ ակտիվ կանանց համախմբող ֆորումի աջակցությունը, լրատվամիջոցների հետ համագործակցությունը` գենդերային խնդիրների եւ կարծրատիպերի մասին իրազեկման ուղղությամբ եւ ավելի լավ գենդերային վիճակագրության ապահովումը», - ասել է գենդերային հարցերով փորձագետ, Շվեդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բիրգիտա Ուիսթրանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG