Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսված է Երվանդ Զախարյանի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հանդիպումը, որի ընթացքում կամփոփվեն 2005 - 2007 թվականների համագործակցության ծրագրի արդյունքները։

Այցի ընթացքում կստորագրվի Մոսկվայի եւ Երեւանի գործադիր իշխանության մարմինների միջեւ 2008-2011 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է համագործակցություն առեւտրատնտեսական, քաղաքաշինության, քաղաքային տնտեսության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, կրթության, սպորտի ոլորտներում։

Նախատեսված է նաեւ երկու քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ երկկողմ կապերի ընդլայնմանն ուղղված համագործակցության զարգացում առանձին ծրագրերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG