Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ֊-ը սատարում է Վրաստանին»


ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանին: Այդ մասին նա հայտնել է Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Ռայսը նշել է հունվարին կայանալիք ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությունը»,֊ - ասված է նախագահի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Ռայսը նաեւ դրական է գնահատել «Իմեդի» հեռուստակայանի հեռարձակումը վերականգնելու վերաբերյալ Վրաստանի իշխանությունների որոշումը:

Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ «Իմեդի»-֊ն հնարավորություն կունենա եթեր մտնել մեկ շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG