Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Մոսկվան եւ Երեւանը ջանում են կայունություն հաստատել Անդրկովկասում»


Մոսկվան եւ Երեւանը ձգտում են կայունություն հաստատել Անդրկովկասում, փաստել է այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում հանդիպելով իր հայաստանցի պաշտոնակից Վարդան Օսկանյանին:

«Մենք այս տարի բազմիցս հանդիպել ենք եւ աշխատել անել այնպես, որ մեր նախագահների պայմանավորվածությունները կատարվեն»,֊ - ասել է Լավրովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի վրա աշխատանքը կշարունակվի 2008 թվականի սկզբին:

Վարդան Օսկանյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «խնդրահարույց հարցեր չկան»: Նրա կարծիքով՝ «գլխավոր խնդիրը՝ հարաբերությունների խորացումն է»:

Այսօր Վարդան Օսկանյանը, որը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, Հայաստանի դեսպանատանը հանդիպել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG