Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ մերժեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցը ընդդեմ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության:

Կարապետյանը դատարանից պահանջում էր պարտադրել անձնագրերի եւ վիզաների վարչությանը` իրեն տրամադրել նախագահական ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ տեղեկանքը Հայաստանում տասը տարվա մշտական բնակության մասին:

Դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից վճռի հրապարակումից անմիջապես հետո «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, թե մոտ մեկ ժամ առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերով հայտարարել էր, որ գոյություն ունի ուժի մեջ մտած 2003 թվականի դատավճիռը, եւ Արամ Կարապետյանը առաջադրվելու իրավունք չունի:

«Այսինքն, քաղաքական պատվերը ուղղակիորեն հաստատվեց», - ասաց Կարապետյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG