Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է երգչուհի Զարուհի Դոլուխանյանը


Այսօր առավոտյան 90 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է հայազգի երգչուհի Զարուհի Դոլուխանյանը: Այդ մասին հայտնել է նրա զարմուհի Կարինա Լիսիցիանը:

Մոսկվայում ծնված Դոլուխանյանը այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ երգել օպերայի եւ բալետի պետական թատրոնի բեմում: Նրան շնորհվել են Հայաստանի վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ:

Դոլուխանյանը եղել է արվեստի բնագավառում Լենինյան մրցանակի առաջին դափնեկիրը, նա արժանացել է նաեւ ԽՍՀՄ պետական մրցանակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG