Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտին քննադատել է ռուսաստանյան ընտրությունները


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր Վիեննայում հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ի Պետդումայի ընտրություններին նախորդած քարոզարշավի շրջանում Ռուսաստանում մամուլի ազատության իրավունքը ոտնահարվել է:

Հարաշտին իր պատրաստած մանրամասն ուղերձը այսօր փոխանցել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին` ասելով, թե ինքը «ցանկանում է հիշեցնել նախարարին ընտրությունների շրջանում մամուլի կողմից արդար եւ ազատ լուսաբանում երաշխավորելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների ստանձնած պարտավորության մասին»:

Միկլոշ Հարաշտին, մասնավորապես, նշել է հեռուստաեթերում բացառապես իշխող կուսակցության գործունեությունը լուսաբանելու հանգամանքը, ինչպես նաեւ անկախ մամուլի նկատմամբ հալածանքների եւ բռնության դեպքերը:

ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը եւ արեւմտյան որոշ երկրներ որպես անարդար են որակել դեկտեմբերի 2-ի ընտրությունները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, հայտարարել է, որ իրեն սատարող կուսակցության համոզիչ հաղթանակը վկայում է հասարակության աջակցության մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG