Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն առաջարկել է միջազգային իսլամական դատարան ստեղծել


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր առաջարկել է ստեղծել միջազգային իսլամական դատարան՝ պատերազմի հանցագործներին եւ մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող այլ անձանց գործերը քննելու համար:

«Այսօր անհրաժեշտ է ստեղծել միջազգային իսլամական դատարան՝ պատասխանատվության ենթարկելու միջազգային հանցագործներին, նրանց, ովքեր խախտում են ազգերի իրավունքները, պատերազմի հանցագործներին եւ կառավարություններին»,֊ - ասել է Իրանի նախագահը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ:

«Ռոյթերզ»֊-ը հիշեցնում է, որ այժմ գոյություն ունի երկու միջազգային դատարան, որոնք գտնվում են Հաագայում:

Միջազգային քրեական դատարանը, որը ստեղծվել է 1998 թվականին, քննում է պատերազմի հանցագործությունները, իսկ 1946 թվականին հիմնված Արդարադատության միջազգային դատարանը քննարկում է պետությունների միջեւ վեճերը եւ համարվում է ՄԱԿ-֊ի գերագույն դատական ատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG