Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Դեկտեմբերի 5-֊ին եւ 6-֊ին նա կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ եւ ելույթ կունենա Դիվանագիտական ակադեմիայում Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 70 տոկոսով եւ կազմել ավելի քան 470 միլիոն դոլար:

«Իրական նախադրյալներ կան մոտակա տարիներին Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների կրկնապատկման համար»,֊ - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Նրա վկայությամբ՝ Օսկանյանի այցի ընթացքում «ռուսաստանյան կողմը կվերահաստատի իր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ձեւաչափով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG