Մատչելիության հղումներ

Խափանվել է «ԱրմենՏել»-ի բջջային կապը


Այսօր առավոտից խափանվել է «ԱրմենՏել»-ի բջջային կապը: Ընկերության մամլո քարտուղար Նաիրա Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատճառը շարժական հեռախոսակապի միգրացիայի` հին համակարգից նորին անցման հետ կապված աշխատանքներն են, երբ անհրաժեշտություն է առաջանում բաժանորդների մի մասին ժամանակավորապես զրկել հեռախոսակապից:

Նազարյանի խոսքերով, սովորաբար նման աշխատանքները իրականացվում են գիշերը եւ տեւում են մի քանի ժամ:

«ԱրմենՏել»-ի մամլո քարտուղարը առայժմ դժվարանում է հայտնել, թե բջջային կապը ե՞րբ ամբողջությամբ կվերականգնվի:

«ԱրմենՏել»-ը հաղորդագրություն է տարածել, որում անջատված հեռախոսահամարների բաժանորդներին խորհուրդ է տալիս ստուգելու համար` արդյոք վերամիացե՞լ են կայանին, թե՞ ոչ, եւս մեկ անգամ անջատել եւ միացնել իրենց բջջային հեռախոսները:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG