Մատչելիության հղումներ

Ուսուցիչները չեն հրաժարվել ծեծի մեթոդից


Ուսուցիչներից ոմանք նույնիսկ հպարտությամբ են պատմում իրենց մեթոդների մասին եւ նշում, որ հենց աշակերտներն են մեղավոր եւ ծնողները, որոնք չեն զբաղվում իրենց երեխաների դաստիարակությամբ, իսկ իրենց նյարդերը տեղի են տալիս մեկ-երկու նկատողությունից հետո:

Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը «Մաքս Լիբերթի»֊-ին տված հարցազրույցում նշեց, որ զարմանում է, թե ինչպես են մինչեւ այսօր այդպիսի ուսուցիչներն աշխատում դպրոցներում: «Նրանք պետք է անհապաղ հեռացվեն եւ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասաց նա:

Վերջին շրջանում Նոր Նորքի 2֊-րդ զանգվածում գտնվող թիվ 135, ինչպես նաեւ Դավիթաշենի թիվ 196 դպրոցների աշակերտներից մի քանի ծնողները նախարարություն եւ տարբեր լրատվամիջոցների են դիմել: Նրանք ասել են, թե վերոհիշյալ դպրոցների ուսուցիչներից ոմանք այնպես են հարվածել իրենց երեխաներին, որ կապտուկներ են հայտնվել: Թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, սակայն, պնդում է, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, քանի որ ոչինչ չի ապացուցվել:

Թիվ 196 դպրոցի տնօրեն Բորիս Զաքարյանը եւս ամեն ինչ հերքեց եւ ասաց, որ արդեն հոգնել է մեղադրանքներից: «Ինչ-որ մեկը ցանկանում է ուղղակի վարկաբեկել մեծ վարկանիշ ունեցող մեր դպրոցը», - ասաց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG