Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը, նաեւ` Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Օրենքով, որը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է խորհրդարանի նոյեմբերի 27-ի արտահերթ նիստում, ստեղծվում է Հայաստանում նախադեպը չունեցող մարմին, որը քննելու է օրենսդիր, գործադիր, դատական մարմինների պաշտոնյաների հանցագործությունները, ինչպես նաեւ` ընտրական խոշոր հանցագործությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG