Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները որոշել են վերաբացել «Իմեդի» հեռուստակայանը


Վրաստանի իշխանությունները մտադիր են վերաբացել «Իմեդի» հեռուստակայանը: Երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն դիմել է գլխավոր դատախազին` առաջարկելով երկօրյա ժամկետում վերադարձնել հեռուստակայանին պատկանող գույքը եւ լիցենզիան:

«Երկու օրից «Իմեդի»-֊ի աշխատողները ի վիճակի կլինեն մտնել իրենց սենյակները եւ նախապատրաստվել հեռարձակումների վերսկսմանը»,֊ - ասել է Բուրջանաձեն:

Վրաստանի իշխանությունները դադարեցրել էին «Իմեդի» հեռուստակայանի հեռարձակումը` պնդելով, թե այն իշխանափոխության կոչեր է հնչեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG