Մատչելիության հղումներ

«Նախասուրբծննդյան» գողություն` Սիդնեյում


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, մի խումբ ավազակներ թալանել են Սիդնեյի խոշոր խանութի մսամթերքի բաժինը:

Գողերը ներս են սողոսկել՝ անցք բացելով պատի մեջ: Նրանք գողացել են Սուրբ Ծննդյան օրերի աշխույժ առեւտրի համար պահեստավորված երշիկեղենի ամբողջ խմբաքանակը:

«Սա մեզ համար չափազանց տհաճ հարված էր, բայց ես համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այս անհաջողությունը», - ասել է խանութի սեփականատեր Էնթոնի Զամմիթը, ով խոշոր դրամական պարգեւ՝ 100 հազար ավստրալական դոլար է խոստացել ավազակներին բացահայտող տեղեկատվության համար: Այդ գումարը հավասար է մոտ 87 հազար ԱՄՆ դոլարի:

«Մենք աշխատում ենք 24 ժամ, չունենք շաբաթ եւ կիրակի, ժամանակավորապես վարձել ենք լրացուցիչ աշխատողների եւ ամեն ինչ կանենք, որ մեր բոլոր հաճախորդները գոհ լինեն Սուրբ Ծննդյան օրերին», - հավաստիացրել է Զամմիթը:

Ոստիկանները հայտնել են, որ ավազակները խանութում պահեստավորված 16 տոննա երշիկը դուրս տանելու համար օգտագործել են հատուկ ամբարձիչ սարք եւ ավարը տարել են սառնարան-բեռնատարով:

Հանդուգն գողերը երշիկը պահեստից հանելուց հետո պատին գրել են. - «Շնորհակալություն եւ շնորհավոր Սուրբ Ծնունդ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG