Մատչելիության հղումներ

Արման Մելիքյանը, որը օրերս հայտարարել է, թե մասնակցելու է Հայաստանի նախագահական ընտրություններին, ազատվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնից:

Այդ մասին այսօր հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Հրամանագրում ասված է, որ Արման Մելիքյանն այդ պարտականություններից ազատվել է նոյեմբերի 28-֊ից՝ իր դիմումի համաձայն:

Այս տեղեկությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արման Մելիքյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե ակնկալում է, որ վաղը ստանալու է համապատասխան փաստաթղթերը 10 տարվա քաղաքացիության եւ Հայաստանում բնակվելու մասին, ինչից հետո դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG