Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն առաջարկել է Պարսից ծոցի միապետություններին համագործակցության պայմանագրեր կնքել


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր առաջարկել է Պարսից ծոցի արաբական միապետություններին համագործակցության համաձայնագրեր ստորագրել:

Առաջին անգամ մասնակցելով Ծոցի համագործակցության խորհրդի ամենամյա հավաքին, Իրանի նախագահը ասել է. - «Մենք առաջարկում ենք տնտեսության եւ անվտանգության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կնքել եւ համապատասխան կառույցներ ստեղծել այստեղ գտնվող 7 պետությունների միջեւ»:

Ծոցի համագործակցության խորհրդի անդամ են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը եւ Սաուդյան Արաբիան:

«Մենք կոչ ենք անում խաղաղություն եւ անվտանգություն ապահովել՝ առանց որեւէ օտարերկրյա միջամտության»,֊ - ըստ «Ասոշիեյթեդ փրես»-֊ի` Կատարի մայրաքաղաք Դոհայում ասել է կոշտ գծի կողմնակից Մահմուդ Ահմադինեջադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG