Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդները «ոչ արդար» են անվանել Ռուսաստանի ընտրությունները


Միջազգային դիտորդները գտնում են, որ երեկ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները արդար չէին եւ չեն համապատասխանում եվրոպական ժողովրդավարական չափանիշներին: «Հիմնական եզրակացությունն այն է, որ կիրակնօրյա քվեարկությունը չի համապատասխանել մեր սկզբունքներից եւ չափանիշներից շատերին»,֊ - հայտարարել է ԵԱՀԿ֊-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:

Միաժամանակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Լյուկ վան դեն Բրանդը, ըստ «Ասոշիեյթեդ փրես»-֊ի, ասել է, որ քվեարկությունը ավելի շատ նման էր նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության հարցով հանրաքվեի, քան խորհրդարանական ընտրությունների:

Նրա վկայությամբ՝ «նախագահի աշխատակազմը եւ նախագահը մեծ ճնշում են գործադրել ընտրարշավի վրա, եւ ակնհայտորեն նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում»: Նա ասել է նաեւ, որ որոշ դեպքերում չի պահպանվել քվեարկության գաղտնիությունը:

«Հետեւաբար, մենք չենք կարող ասել, որ այս ընտրություններն արդար էին»,֊ - ասել է Բրանդը այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG